411.87
4.03
387.24
+11
Եղանակը Երևանում
Հայ

Չարենցավանի ոստիկանության բաժնում ինքնասպանություն կատարած քաղաքացին հոգեպես անհավասարակշռված է եղել. Ոստիկանապետ

19:27
14 Ապրիլի 2010

Չարենցավանի ոստիկանության բաժնում երեքշաբթի ինքնասպանություն կատարած քաղաքացի Վահե Խալաֆյանը հոգեպես անհավասարակշռված է եղել, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

«Քաղաքացին 2005 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել, և հանձնաժողովը նրան բաց է թողել «անձի պաթոլոգիական զարգացում, վարքի լուրջ խախտումներ և անդամախեղում» ախտորոշմամբ»։
 
Սարգսյանը հայտնեց, որ ժամը 16։50 Չարենցավանի ներքին գործերի վարչության շենք բերման են ենթարկվել չորս հոգու, ովքեր ավելի վաղ կողոպտել են քաղաքի խանութներից մեկը 1,5 մլն դոլարի չափով (շուրջ 3 800 դոլար)։
 
Ըստ նրա, նրանք բոլորը խոստովանական ցուցմունք են տվել, և հայտնաբերվել են մի շարք իրեղեն ապացույցներ։

Սարգսյանն ասաց, որ Խալաֆյանը խոստովանել է, որ խանութի կողոպուտի կազմակերպիչն է եղել, և ինքնասպանության պահին նրա ներկայությամբ որևէ քննչական միջոցառումներ արդեն չեն իրականացվել, նա նստած է եղել պրոֆիլակտիկ ծառայության ղեկավարի աշխատասենյակում։

Նա հայտնեց նաև, որ նույն օրը նշանակվել է ծառայողական հետաքննություն և մանրակրկիտ ուսումնասիրվել են պատահարի մանրամասները։ Ըստ նրա, որևէ մարմնական վնասվածք Խալաֆյանի վրա չի եղել, ոչ ոք ոստիկանությունից նրա վրա ձեռք չի բարձրացրել և նրան ոչ ոք չի վիրավորել։

Ոստիկանության ղեկավարը ցավակցություն է հայտնել Խալաֆյանի հարազատներին, բայց միաժամանակ ընդգծել է, որ նման իրավիճակ կարող էր ստեղծվել ամենուրեք, քանի որ Խալաֆյանն ուներ նման հակվածություններ։

«Ես մեղադրում եմ աշխատակիցներին միայն անուշադրության համար»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Ոստիկանությունը բավարար տեխնիկական զինում չունի, որպեսզի արագ պարզի ձերբակալվածների անձն ու տվյալները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ