ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չարենցավանի ոստիկանությունում ինքնասպանություն է տեղի ունեցել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Ըստ թերթի՝ վկայի կարգավիճակով իրավապահներին ներկայացած Վահան Խալաֆյանն ինքնասպանություն է գործել հենց ոստիկանության շենքում:
Նշենք, որ Խալաֆյանը վերջերս բանակից զորացրվել է «պաթոլոգիական ինքնավնասում» որակումով բժշկական եզրակացությամբ:
Ոստիկանության վարկածով՝ նա եղել է հոգեբանորեն անհավասարակշիռ վիճակում և ոստիկանությունում դանակով հարվածներ է հասցրել իրեն:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես՞ է դանակը հայտնվել վկայի ձեռքում:-0-