Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային իրավիճակը

14.04.2010, 10:51
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը նախօրեին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը գտնվում է Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին:-0-