413.47
4
386.35
+17
Եղանակը Երևանում
Հայ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորել է ավելի քան 4,5 հազար մարդ. ԿԽՄԿ

20:02
13 Ապրիլի 2010

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորածների ցուցակը այսօր կազմում է 4,5 հազար մարդ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

«Անհայտ կորածների ընդհանուր ցուցակը կազմում է 4,5 հազար մարդ՝ 401-ը Հայաստանից, 457-ը Լեռնային Ղարաբաղից, 3697-ը Ադրբեջանից. 10 մարդ այլ ազգերի ներկայացուցիչներ։

Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն սկսել է անհայտ կորածների ցուցակի ուսումնասիրությունը Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում սկսած այն օրվանից, երբ 1992թ.-ին Հայաստանում հիմնվեց գրասենյակը։ 

Նա նշեց, որ ԿԽՄԿ կազմել է անհայտ կորածների համապատասխան ցուցակները, որոնք քննարկվել և ներկայացվել են իշխանություններին 1995թ., 1997թ. և 2004թ.-ին:  

Աստամբացյանը հայտնեց, որ հայ կամավորների օգնությամբ ԿԽՄԿ Հայաստանի 11 մարզերից տվյալներ է հավաքել՝ ներառված Երևանը, 323 անհայտ կորած ընտանիքներից։ Ըստ նրա՝ տվյալները պարունակում են լուսանկարներ, անհայտ կորածների ֆիզիկական նկարագրություններ, անհետացման պահին նրանց հագուստների և անձնական իրերի նկարագրություն։

Բացի տվյալներ հավաքելուց Աստամբացյանը նշեց ազգային օրենսդրության ստեղծման կարևորությունը անհայտ կորածների ընտանիքների իրավուքների  պաշտպանության մասին։ Նա ասաց, որ այդ նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կոչ է արել մշակել ազգային օրենսդրությունը։ Այդ աշխատանքում մասնակցություն կունենա ԿԽՄԿ-ն։

Աստամբացյանը հայտնեց, որ անհայտ կորածների ընտանիքները սոցիալական, հոգեբանական և տնտեսական բնույթին հատուկ խնդիրներ ունեն։ Տվյալ հարցի շուրջ ԿԽՄԿ մասնագետները Հայաստանի բոլոր մարզերում հետազոտություններ անցկացրեցին, որին մասնակցեց 104 ընտանիք։ Նա հաղորդեց, որ տվյալ պահին աշխատանքներ են տարվում հավաքած նյութի շուրջ, և շուտով տվյալները կհրատարակվեն։  --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
18 Սեպտեմբերի 2023
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
12:45
17 Սեպտեմբերի 2023
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով
12:11
17 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը Լեռնային Ղարաբաղի մասով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
15:50
13 Սեպտեմբերի 2023
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա
Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են, հայտարարել է Զախարովան
15:13
13 Սեպտեմբերի 2023
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է պատերազմը Կովկասում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ մտավախությունների ֆոնին
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Կովկասում պատերազմի հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի մտահոգության ֆոնին
12:53
13 Սեպտեմբերի 2023
Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի Ադրբեջանը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին
11:24
13 Սեպտեմբերի 2023
«Պետք չէ ՌԴ–ում թշնամի փնտրել։ ՌԴ–ն երբեք չի եղել ՀՀ–ի թշնամին, երբեք չի լինի». Զախարովան բացատրել է Մոսկվաիյ կոշտ արձագանքը Երևանի հայտարարություններին
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան
13:16
12 Սեպտեմբերի 2023
Պուտինը՝ Փաշինյանի նամակի և ՀՀ-ի հետ խնդիրների բացակայության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նամակ է ուղարկել
10:05
12 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
23:13
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին
Փաշինյանը հայտարարել է, որ ափսոսում է Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար
23:01
11 Սեպտեմբերի 2023
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. վարչապետ
Փաշինյանը նշեց, որ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար
18:56
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը