431.08
4.38
402.99
0
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական հարաբերություններում նոր փուլը կարող է սկսվել Վաշինգտոնում Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարության հանդիպումից հետո

19:27
13 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նոր փուլը հայ-թուրքական հարաբերություններում կարող է սկսվել Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի  ղեկավարության վաշինգտոնյան հանդիպումից հետո, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գլխավոր փորձագետ, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդատու Մանվել Սարգսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, որը կանցկացվի ապրիլի 12-13-ը: Հայաստանի նախագահը Վաշինգտոնում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ:

«Ամեն ինչ կախված է բացառապես այն բանից, թե որքանով Թուրքիան կկարողանա հրաժարվել իր սկզբունքներից։ Եթե նա այդ բանը չանի, ամեն ինչ նույն փուլում կմնա, նույն միտումներում։ Իսկ եթե հրաժարվի, ապա, բնականաբար, կարող է նոր ուղի  սկսվել հայ-թուրքական հարաբերություններում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Վաշինգտոնում ինչ-որ նոր փուլ կսկսվի, և կարող են նոր մոտեցումներ սահմանվել, որոնք կփոխեն կողմերի ուժերի դասավորվածությունն ու դիրքորոշումը»,- ասաց Սարգսյանը։

Թուրքիան շարունակում է ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի վավերացումը՝ Հայաստանին նախապայմաններ պարտադրելով, որոնց թվում է ղարաբաղյան հարցի կարգավորումը հօգուտ Ադրբեջանի ու հայկական կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը։

Ըստ փորձագետի՝ այսօր Թուրքիային ամենից շատ հետաքրքրում է ցեղասպանության խնդիրը, և նա կփորձի դադարեցնել ԱՄՆ Կոնգրեսում դրա ճանաչումը։

Միաժամանակ Սարգսյանը չբացառեց, որ Վաշինգտոնում կարող է հայ-թուրքական գործընթացը սրբագրող որոշումներ ընդունված լինեն։

«Այսօր Թուրքիայում սկսել են գիտակցել, որ իրավիճակն ավելի բարդ է, քան թվում է, և որ ամենից շատ նրանք խնդիրներ ունեն ԱՄՆ-ի և արևմտյան աշխարհի, այլ ոչ Հայաստանի և տարածաշրջանի հետ հարաբերություններում»,- ընդգծեց քաղաքագետը։--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան