Խաչիկի գյուղապետը՝ ՃՏՊ-ի զոհ

13.04.2010, 13:04
Խաչիկի գյուղապետը՝ ՃՏՊ-ի զոհ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 20.40-ին Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

Դեռևս չպարզված հանգամանքներում Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Պատահարի հետևանքով 1955 թ. ծնված Վ. Պողոսյանը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ 1966 թ. ծնված Ա. Գրիգորյանը և 1962 թ. ծնված Կ. Կյուրեղյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:-0-