411.99
4.03
390.88
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայրենական պատերազմի 65 ամյակը տոնելու ծրագրում ավելի քան 20 միջոցառում է ներառված. պատգամավոր

18:15
12 Ապրիլի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված Մեծ հաղթանակի 65-ամյակը տոնելու ծրագիրը ավելի քան 20 միջոցառում է ներառում, ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը:

«Այդ միջոցառումների հետ մեկտեղ մեծ ուշադրություն է հատկացվել ՀՄՊ-ի մասնակից՝ հայ զինվորի սխրագործության հավերժացմանը»,- ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Կիև-Քիշնև-Երևան՝ «Մեր ընդհանուր հաղթանակը. Հայրենական Մեծ պատերազմ՝ պատմական հիշողություն և ժամանակակից հասարակություն» թեմայով տեսակամուրջի ընթացքում։

Ըստ Նաղդալյանի, շատ միջոցառումներ կապված կլինեն գրքերի հրատարակման և տպագրական արտադրանքի, պաստառների ցուցահանդեսների, արխիվային նյութեր ներկայացնելու հետ:

«Կկազմակերպեն հանդիպումներ, վետերանների մասնակցությամբ համերգներ, միջոցառումներ դպրոցներում, բուհերում և ռազմական վայրերում, վետերաններին շքանշաններով և այլ մրցանակներով պարգևատրում»,- ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ խորհրդարանի նախկին նիստում որոշում է ընդունվել, որ վետերաններն առանց հերթի հատուցում կստանան ԽՍՀՄ-ի Խնայբանկում սառեցված ավանդների համար:

ՀՀ ԱԺ-ն ապրիլի 8-ին 2-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծ՝ «2010թ.-ի Հայաստանում պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին, որի համաձայն Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ծրագրվում է Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին առանց հերթի հանձնել մոտ $2-2,2 մլն (800-900 մլն դրամ) չափով գումար՝ «սառեցված» խորհրդային ավանդների համար:

«Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն անցած շաբաթ որոշում ընդունեց ՀՄՊ-ի վետերաններին ազատել անշարժ գույքի հարկերից»,- պարզաբանեց Նաղդալյանը:

Ներկայում Հայաստանում 3760 վետերան կա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից