ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, որը կանցկացվի ապրիլի 12-13-ը:
Հայաստանի նախագահը Վաշինգտոնում երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ:
Նախագահ Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատև արձակուրդ կանցկացնի արտերկրում:-0-