ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կարող են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ճանապարհային քարտեզը» ստորագրել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով «CNNturk»-ին:
Ըստ թերթի՝ նման կերպ կամրագրվեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հստակ ժամկետները:
Կարող է նաև պայմանավորվածություն ձեռք բերվել առ այն, որ այդ ժամկետներում պետք է տեղաշարժեր արձանագրվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:-0-