430.04
4.36
402.66
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան

17:27
07 Ապրիլի 2010

Չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին»  միջազգային կոնվենցիան (կից առարկությամբ), որն ընդունվել էր 2005թ.-ի ապրիլի 13-ին Նյու Յորքում:

Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, Հայաստանն արդեն վաղուց է միացել բոլոր միջազգային կոնվենցիաներին, որոնք կապված են միջուկային անվտանգության հարցերի հետ՝ այդկերպ արձագանքելով հնարավոր սպառնալիքներին:

«Հայաստանի միացումը տվյալ կոնվենցիային վկայում է, որ ՀՀ-ն միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարում միանում է այն երկրներին, որոնք միջուկային էներգիան օգտագործում են խաղաղ նպատակներով»,- ասաց Հարությունյանը:

Այդ թվում նա նաև նշեց, որ քանի որ տվյալ փաստաթղթի վավերացման ժամանակ ադրբեջանական կողմն այն ընդունեց առարկությամբ, որտեղ աղավաղված ձևով ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության իրավիճակը և ներկայացվեց՝ իբրև այն օգտագործվելու է միջուկային ահաբեկչության տարածման նպատակով, հայկական կողմն անհրաժեշտ գտավ տվյալ փաստաթուղթը նույնպես առարկությամբ հաստատել:

Հայկական կողմի առարկության մեջ մասնավորապես ասվում է, որ «Ադրբեջանն խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունը, որն առաջացել է ղարաբաղյան ժողովրդի ազատ կամարտահայտության ճնշմամբ»:

Ինչպես նշվում է խորհրդարանական առարկություններում, «Ադրբեջանի կողմից անցկացվող քաղաքական էթնիկ զտումների հետևանքով առաջացավ ռազմական ագրեսիա ԼՂ-ի ժողովրդի դեմ: Արդյունքում ԼՂ-ի տարածքների մի մասը օկուպացվել են Ադրբեջանի կողմից»:
 
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ