«Բիոֆարմա-2010. գիտությունից դեպի արդյունաբերություն» երկրորդ միջազգային համաժողովը կկայանա մայիսի 17-20-ը Երևանում, ասվում է Հայաստանի առողջապայության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գիտական կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Համաժողովի կազմակերպիչների թվում են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գ. Խ. Բունիաթյանի անվան բիոքիմիայի ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակեդեմիայի Պուշչինի գիտական կենտրոնը, Մ.Մ. Շեմյակինի և Յու.Ա. Օվչինիկովի անվան կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի բիոտեխնիկական արտադրությունը, Հայաստանի առողջապահության նախարարության դեղերի փորձաքննության և բժշկական տեխնոլոգիաների գիտական կենտրոնը, ինչպես նաև GH BioQuenta Consulting e.U.-ը (Ավստրիա)։
Միջոցառումն անց է կացվում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության հովանու ներքո։ -0-