Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնացը գտնվում է Երևանում
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց, Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆիրուտդին Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Երևանում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնացը այսօր կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարարի հետ, - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-