ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չորեքշաբթի Ադրբեջանին կհանձնի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հասանով Ռաֆիկ Ռահման օղլուն, ով ավելի վաղ ձերբակալվել էր Հայաստանի տարածքում սահմանը խախտելու համար, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 7-ին, ժամը 12.00-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-