Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նամակ է ուղղել «Նովոստի-Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանին, որում շնորհակալություն է հայտնել Մեծ Հաղթանակի 65-ամյակի միջոցառումներին նախաձեռնողական մասնակցության համար։
«Հարգելի տիկին Դավիթյան, շնորհակալություն են հայտնում Ձեզ՝ Մեծ Հայրենական Պատերազմում տարած Հաղթանակի առիթով կազմակերպած միջոցառումներին ձեր գլխավորած գործակալության նախաձեռնողական մասնակցության համար։
Վստահ եմ, որ մեր համատեղ նախագիծը՝ «Նովոստի-Արմենիա» կայքում բացված «Մեծ Հաղթանակի 65-ամյակը» բաժինը կդառնա հանրաճանաչ ռեսուրս, որը հնարավորություն կտա Հայաստանի և Ռուսաստանի լայն շերտերին պատմավավերագրական և լուսավորչական բնույթի տեղեկատվություն ստանալ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակահատվածի իրադարձությունների մասին, ինչպես նաև Հաղթանակի հոբելյանի տոնակատարության առթիվ անցկացվելիք ռուսական և հայկական ակցիաների մասին»,- նշել է Կովալենկոն։
Ըստ նրա, այդ աշխատանքը ճանաչողական մեծ նշանակություն ունի մեր երկրների հատկապես երիտասարդ սերունդների համար, նրանց շրջապատում Հայրենիքի նկատմամբ հայրենասիրության դաստիարակության, մեր վետերանների սխրագործության նկատմամբ հարգանքի համար։
«Իմ կողմից պատրաստ եմ ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ նախաձեռնության առաջխաղացման, ինչպես նաև Հաղթանակի 65-ամյակի տոնակատարության միջոցառումների վերաբերյալ Դեսպանության և Հայաստանի տարածքում գործող ռուսական կազմակերպությունների կողմից նախատեսվող նյութերով բաժնի համալրման ուղղությամբ»,- ընդգծել է Կովալենկոն։ -0-