ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչը ապրիլի 6-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու «Արդարություն. նոր մարտահրավերներ» երկօրյա քննարկմանը, որը կազմկակերպել է մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵԱՀԿ գրասենյակի մամուլի ծառայությունից:
Քննարկման ընթացքում կկարևորվի անկախ դատարանում արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի թեման:
Երկօրյա այցի ընթացքում Լենարչիչը հանդիպում կունենա մի շարք բարձրաստիճան անձանց հետ, մասնավորապես կհանդիպի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, Արդարադատության նախարար Հովհաննես Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, օմբուդսմեն Արմեն Հարությունյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն մի շարք հարցեր՝ կապված ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ գործակցությանը՝ Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման գործում: -0-