Մայիսի 17-24-ը Հայաստանում կանցկացվի «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը

02.04.2010, 20:00
Մայիսի 17-24-ը Հայաստանում կանցկացվի «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը
Մայիսի 17-24-ը Հայաստանում կանցկացվի «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը

Մայիսի 17-24-ը Հայաստանում կանցկացվի «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 8-րդ բաց փառատոնը, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) մամուլի ծառայությունից հայտնեցին  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

«Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստանում անկախ, հեղինակային, «զրոյական բյուջեով» ֆիլմի զարգացմանը, ասվում է հաղորդագրությունում:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ փառատոնը արտադրական է, հայտ ներկայացրած հեղինակներին հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է` սցենար, նկարահանում, մոնտաժ:

Փառատոնին մասնակցել ցանկացողները պետք է իրենց հայտերը ներկայացնեն մինչև ապրիլի 20-ը:

«Մեկ կադր»  կինոֆորումը հիմնադրվել է 2003թ.-ին: 2010թ.-ին փառատոնը կունենա 3 անվանակարգ՝ «Մեկ կադր», «Կարճատև ֆիլմ» և «Ֆիլմ առանց սահմանափակումների»:  -0-