Հայ պատանի սամբիստները Հունաստանում կմասնակցեն պատանիների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնությանը
02.04.2010,
19:22
Հայ պատանի սամբիստները Հունաստանում կմասնակցեն պատանիների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնությանը

2010թ. ապրիլի 13-ից 19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունենալու Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սպորտի նախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանի հավաքական են ընդգրկվել Տիգրան Կիրակոսյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Հակոբ Մարգարյանը և Ասյա Լալազարյանը:
Հունաստան կմեկնեն նաև հավաքականի գլխավոր մարզիչ Հովիկ Խոջոյանը, մարզիչ Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը: -0-