411.87
4.03
387.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում. ՀՅԴ

16:40
02 Ապրիլի 2010

Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում, լրագրողներին հայտնեց Հայ Դատի քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Ադրբեջանը կարող է պատերազմ ծավալել միայն երկու դեպքում՝ եթե բացարձակապես վստահ լինի իր ռազմական գերազանցության մեջ, ինչը բացառվում է, և այն դեպքում, երբ Թուրքիան նկատի չառնի նրա շահերը և վավերացնի արձանագրությունները»,- ասաց Մանոյանը։

Ըստ նրա, հրավիրելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնակցելու Վաշինգտոնում ապրիլի կեսերին կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին, ԱՄՆ ղեկավարությունը նպատակ ունի կազմակերպել Սարգսյանի և Էրդողանի հանդիպումը։

ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով, ԱՄՆ-ն կփորձի այդ հանդիպման ընթացքում համոզել կողմերին վավերացնել արձանագրությունները։

«Թուրքիան փոխարենն ԱՄՆ-ից կպահանջի երաշխքներ, որ ապրիլի 24-ի (Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր) իր ավանդական խոսքում նախագահ Օբաման չի օգտագործի «ցեղասպանություն» բառը»։ Եվ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն կտա այդ երաշխիքները, որովհետև ԱՄՆ-ի համար շատ կարևոր է արձանագրությունների վավերացումը»,- նշեց Մանոյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ