Երևանում կբացվի Սուրբ Հարության տոնին նվիրված ցուցահանդես
02.04.2010,
10:21
Երևանում կբացվի Սուրբ Հարության տոնին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Սուրբ Հարության տոնին նվիրված Լիլի Ալթունյանի ցուցահանդեսը կբացվի ուրբաթ Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Նարեկացի» կենտրոնից, «Այդ ես եմ... Հիսուս Քրիստոսը» թեմայով ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 2-9-ը:
«Լուսանկարչական շարքը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի մասին՝ իր իսկ կողմից արված յոթ բնութագրում », - ասվում է տեղեկատվության մեջ:-0-