431.08
4.38
402.99
+2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահը հայկական անձնագրեր է հանձնել ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամին և նրա կնոջը

19:16
01 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակության (ՀԲԸՄ)  հետ հանդիպման ընթացքում հայկական անձնագրեր է հանձնել ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ, հայտնի բարերար Նազար Նազարյանին և նրա կնոջը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, անվանի բարերարը հուզմունքով նշել է, որ Հայաստանի անկախությունը իր համար երազի նման մի բան է և ինքը ոգևորված է հայրենիք այցելությունից:

Իր հերթին Սարգսյանը, ողջունելով Սփյուռքի իր հայրենակիցներին, գոհունակություն է հայտնել, որ նրանք ամեն անգամ ավելի ու ավելի մեծ կազմով են այցելում Հայաստան:

«Ինչքան դուք ավելի ակտիվ լինեք, դրանից մենք միայն ու միայն ուրախ կլինենք»,- ասել է երկրի ղեկավարը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ու սատարել նրանց նախաձեռնություններին ու ծրագրերին:

Միաժամանակ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ հնարավորինս արագ Երևանի կենտրոնում իր դռները բացի Սփյուռքի առանցքային կառույցներից մեկի` Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակը:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ասել է, որ ժամանակի ընթացքում Սփյուռքի կազմակերպություններն աստիճանաբար պետք է դառնան հայաստանակենտրոն:

«Որտեղ էլ, որ մենք լինենք, մեր հիմնական տեղն այստեղ է»,-ընդգծել է նա:

Հանրապետության նախագահը և ՀԲԸՄ ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի ներուժի պահպանման, մայր հայրենիքի ուժեղացման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության խնդիրների մասին:

Նշելով, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են՝ Բարեգործականի անդամներն ասել են, որ Միությունը շարունակելու է իր աջակցությունը և զորավիգ է լինելու նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը