Հայաստանում որսորդական տնտեսությունների մշակույթի օգտագործումը դեռևս կայունացման փուլում է գտնվում. WWF
Հայաստանում որսորդական տնտեսությունների օգտագործման մշակույթը դեռ զարգացած չէ այնպես, ինչպես արևմտյան երկրներում, հինգշաբթի ասուլիսում ասել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական բաժնի ղեկավար Կարեն Մանվելյանը։
«Ներկայումս Հայաստանում 25 հազար պաշտոնապես գրանցված որսորդ կա, գրեթե նույնքան էլ՝ չգրանցված, սակայն որսորդական տնտեսություն հասկացությունը դեռ ներմուծված չէ»,- ասել է Մանվելյանը։
Նա նշեց, որ հատուկ տարածքներում ծեր կենդանիների որսը նորմալ պարկտիկա է համարվում, իսկ Հայաստանում այդ մշակույթը դեռ գոյություն չունի։
Ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ այդ հարցը պետք է կարգավորվի որսագողության և հատկապես Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների անօրինական որսորդության հետ կապված խնդրի լուծման համար:
«Հայաստանում ընդամենը 5-7 ընձառյուծ է մնացել, 2500-3000 բեզոարյան այծեր, մոտ 250-300 հայկական մուֆլոն։ Այդ կենդանիների որսը նրանց բնաջնջմանը կհանգեցնի»,- նշել է Մանվելյանը։ -0-