ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը նշանակվել է Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալի պաշտոնում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ թերթի, վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ Թումանյանը կնշանակվի Կոմիտեի նախագահի պաշտոնում: Սակայն դրանք չհաստատվեցին, և հայտնի դարձավ, որ Թումանյանը Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնում փոխարինեց Արտակ Շաբոյանին, ով վերջերս նշանակվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:-0-