«Արմավիա» ավիաընկերությունը մայիսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Ռիմինի
Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը մայիսի 22-ից կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Ռիմինի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկատվության, սա արդեն Իտալիայում գտնվող երկրորդ քաղաքն է, ուր «Արմավիա» ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում:
Երևան-Ռիմինի-Երևան ուղղությամբ չվերթերն իրականացվելու են շաբաթ օրերին:
Ռիմինին Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանում գտնվող քաղաք է, Ռիմինի գավառի վարչական կենտրոնն է: Ռիմինին գտնվում է Ադրիատիկ ծովի ափին, ամենահայտնի իտալական հանգստավայրն է Ադրիատիկ ծովափին:
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունն ամբողջովին համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) պահանջներին: Այսօրվա դրությամբ «Արմավիա»-ն շաբաթական ավելի քան 102 չվերթ է իրականացնում՝ 35 ուղղություններով դեպի աշխարհի 20 երկրներ:-0-