Երևանի վագոնային դեպոյի տարածքում տեղադրված պայթուցիկի մասին անանուն զանգը կեղծ է եղել

29.03.2010, 17:28
Երևանի վագոնային դեպոյի տարածքում տեղադրված պայթուցիկի մասին անանուն զանգը կեղծ է եղել

Երևանի վագոնային դեպոյի տարածքում տեղադրված պայթուցիկի մասին անանուն զանգը կեղծ է, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

«Մարտի 29-ին Հայաստանի Ոստիկանության հերթապահ հեռախոսին անանուն զանգ է ստացվել։ Անհայտ անձը հայտնել է, թե Երևանի վագոնային դեպոյում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ոստիկանության ներկայացուցիչները, փրկարար ծառայությունները, ինչպես նաև ՀԿԵ ղեկավարությունն արագ մեկնել է վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն, ոչ մեծ ժամանակահատվածում իրականացվել է դեպոյի բոլոր աշխատակիցների շտապ տարհանում։ Կինոլոգների մասնակցությամբ իրականացրած ստուգումը ցույց է տվել, որ ահազանգը կեղծ է եղել։

Ներկայում տվյալ փաստով կատարվում է քննություն։ -0-