Հայ դիվանագետներն ուղևորվում են Մոսկվայի այն հիվանդանոց, ուր տեղափոխվել է մետրոյի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին

29.03.2010, 15:14

Ռուսաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն ուղևորվում են մոսկովյան այն հիվանդանոց, ուր տեղափոխվել է մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի քարտուղար Գևորգ Մինասյանը:

Նա նշեց, որ ավելի ուշ հիվանդանոց կուղևորվի նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Մինասյանն ընդգծեց, որ տվյալ պահին ճշտվում է Մոսկվայի մետրոյում տուժած Հայաստանի քաղաքացիների ցուցակը:

«Բոլոր տվյալներ փոխանցվում են Հայաստանի ԱԳՆ»,- ասաց Մինասյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր պայթյուններից հետևանքով զոհված Հայաստանի երկու քաղաքացիների մասին:

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ տվյալները ճշտվում են, քանի որ տեղեկատվություն է տարածվել, որ դատախազությունը սխալմամբ հրապարակել է 2004 թ.-ի ահաբեկչության ցուցակները: --0—