Հայաստանցի երեխա է մահացել Ֆրանսիայի հիվանդանոցում
29.03.2010,
12:00
Հայաստանցի երեխա է մահացել Ֆրանսիայի հիվանդանոցում
Քաղցկեղով հիվանդ հայաստանցի երեխա է մահացել Մարսելի Timeone հիվանդանոցում, գրում է «Ազգ» թերթը՝ հղում անելով ֆրանսիական «Le Monde» թերթին:
Ըստ թերթի՝ երեխան 6 տարեկան էր: Նա Հայաստանից տեղափոխվել էր Մարսել բուժման նպատակով: Թերթը նշում է, որ մահվան պատճառը քիմիաթերապիայի չափից դուրս բարձր դոզավորումն է եղել:
Մարսելի հիվանդանոցն արդեն ընդունել է իր մեղքը: Երեխային, փաստորեն, 10 անգամ ավելի բարձր քիմիաթերապիայի դոզա են տվել:
Հիվանդանոցը երեխայի հորը փոխանցել է 10 հազար եվրո՝ երեխային Հայաստան հասցնելու համար:
Ինչպես գրում է թերթը, որդու մահից հետո հայրը չի պատրաստվում դատի տալ հիվանդանոցին, նրա միակ նպատակն է որդու դին հասցնել Հայաստան՝ մորը:-0-