410.04
4.03
388.59
+21
Եղանակը Երևանում
Հայ

Շենգեն մուտքի արտոնագրի ստացման կարգը կհեշտանա. Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս

16:26
26 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Շենգեն մուտքի արտոնագրի ստացման կարգը կհեշտանա և ավելի թափանցիկ կդառնա, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապինը:

«2010թթ.-ի ապրիլի 5-ից ուժի մեջ կմտնի Եվրահամայնքի մուտքի արտոնագրի մասին նոր օրենսգիրքը, որով կդյուրացվի Շենգեն գոտու համար մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը»,- հայտնեց հյուպատոսը:

Նրա խոսքով, օրենսդրության փոփոխության հիմնական նպատակը Շենգեն գոտու բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում արտոնագիր ստանալու համար հարաբերականորեն նույն գործընթացների ներդրումն է:

Օրինակ, ըստ հյուպատոսի, այսուհետ կվերանա B կարգի տարանցիկ արտոնագրերը, որոնք թույլ էին տալիս որոշակի ժամանակով լքել տարանցիկ երկրի օդանավակայանի տարածքը: Դրանք կփոխարինվեն C կարգի արտոնագրով, որոնք ոչնչով չեն տարբերվում կարճաժամկետ տուրիստական արտոնագրերից:

«Շենգենյան գոտու հյուպատոսության ներկայացուցիչներն այսուհետ իրավունք չունեն 10 տարուց ավելի տարիք ունեցող անձնագրերի մեջ վիզա խփելու»,- ասաց Գրապինը՝ ավելացնելով, որ այդ մասին տեղյակ են պահվել ՀՀ բոլոր համապատասխան պետական կառույցները:

«Անձնագիրը պետք է վիզան խփելու պահից սկսած նվազագույնը ևս 3 ամսվա վավերականություն ունենա», - ասաց նա:

Հյուպատոսն ընդգծեց, որ թափանցիկությունն ապահովելու համար օրենսդրությամբ նախատեսված է, որ ցանկացած մերժման հիմնավորում գրավոր ներկայացվելու է շահագրգիռ և հետաքրքրված մարդկանց:

«Արտոնագիր ստանալու համար դիմած անձն իր հերթին պետք է գրավոր պարտավորություն ստանձնի, որ պատրաստվում է վերադառնալ հայրենիք նշված ժամանակահատվածում: Այն դեպքում, եթե տվյալ անձնը խախտի պարտավորությունը, նա կընդգրկվի անհուսալի անձանց ցուցակում, ինչը հետագայում զգալիորեն կբարդացնի արտոնագիր ստանալը»,- ընդգծեց Գրապինը:

Հյուպատոսն ավելացրեց նաև, որ 2010թ.-ի ապրիլի 5-ից մինչև 2011թ.-ի ապրիլի 5-ը փորձնական շրջան է հայտարարվել, որի ընթացքում օրենսգիրքը կլրամշակվի:

Նա հայտնեց նաև, որ մուտքի արտոնագրի արժեքը փոփոխություն չի ունենա և կմնա 60 եվրոյի մակարդակում:

«Եթե ներկայացված փաստաթղթերը լրիվ են, արտոնագիրը կտրամադրվի երկու օրվա ընթացքում»,- ասաց հյուպատոսը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին