Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում առաջին խաղը Հայաստանը կանցկացնի Իռլանդիայի հետ

25.03.2010, 19:39
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում առաջին խաղը Հայաստանը կանցկացնի Իռլանդիայի հետ

Հայ ֆուտբոլիստները Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերը կսկսեն Իռլանդիայի հետ հանդիպումով, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Երևանում, հայտնում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:   

B խմբի խաղացանկը, որտեղ Հայաստանի հավաքականին զուգահեռ հանդես են գալու Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականները, որոշվեց վիճակահանության արդյունքում, քանի որ թիմերն իրենք չկարողացան համաձայնեցնել հանդիպումների ցուցակը:

Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը.

03.09.10 Հայաստան-Իռլանդիա
07.09.10 Մակեդոնիա-Հայաստան
08.10.10 Հայաստան-Սլովակիա
12.10.10 Հայաստան-Անդորրա
26.03.11 Ռուսաստան-Հայաստան
04.06.11 Հայաստան-Ռուսաստան
02.09.11 Անդորրա-Հայաստան
06.09.11 Սլովակիա-Հայաստան
07.10.11 Հայաստան-Մակեդոնիա
11.10.11 Իռլանդիա-Հայաստան -0-