Հրշեջները երեքշաբթի գիշերը 20 րոպեում մարել են Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցում բռնկված հրդեհը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Ըստ տեղեկատվության, հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 04:03-ին: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, որոնցից երկուսը, կարիքը վերանալու պատճառով, հետ են վերադարձել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.16-ին, մարվել` 04.23-ին:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, դպրոցում այրվել է էլեկտրական վահանակ և մալուխներ:-0-