Հայկական «Ուլիս» ֆուտբոլային ակումբը կանի ամեն ինչ եվրոգավաթներին արժանի ելույթներ ունենալու համար. գլխավոր մարզիչ

22.03.2010, 20:04
Հայկական «Ուլիս» ֆուտբոլային ակումբը կանի ամեն ինչ եվրոգավաթներին  արժանի ելույթներ ունենալու համար. գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Ուլիս» ֆուտբոլային ակումբը կանի ամեն ինչ Եվրոպայի լիգայում արժանի ելույթներ ունենալու համար, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:

««Ուլիսն» այս տարի Հայաստանը ներկայացնելու է եվրոգավաթներին, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բարձր պահենք ոչ միայն «Ուլիսի», այլև ողջ հայկական ֆուտբոլի հեղինակությունը»,- ասաց նա:

Մարզիչը հայտնեց, որ թիմը այս սեզոնի սկզբին լքել է հինգ խաղացող, փոխարենը թիմը համալրվել է 11 նոր խաղացողներով:

Արզումանյանը նշեց, որ չնայած նորեկների նման մեծ քանակությանը՝ թիմն արդեն 70-80 տոկոսով խաղացված է: Նա հավալեց նաև, որ ներկայիս թիմն ավելի ուժեղ է, քան անցյալ տարվա թիմը, որը կարողացավ բրոնզե մեդալներ նվաճել: «Կածում եմ, որ այս թիմը և ավելի ուժեղ է, և ավելի շատ ներուժ ունի, քանի անցյալ տարվա թիմը»,- նշեց նա:  

Մարզիչը հավելեց, որ «Ուլիսն» այս տարի կշարունակի ագրեսիվ-հարձակողական ոճի խաղ ցուցադրել, և նոր ֆուտբոլիստները ընտրվել են հենց այդ խաղաոճի համաձայն:  

Ինչ վերաբերում է այս տարի մեկնարկող Հայաստանի առաջնությանը, ապա Արզումանյանի կարծիքով, այն շատ հետաքրքիր կլինի, քանի որ մոտավորապես 5 թիմ կարող են պայքարել Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

Իր հերթին ակումբի նախագահ Արտակ Հարությունյանը հայտնեց լրագրողներին, որ թիմն այս տարի հանդես կգա «Հրազդան» մարզադաշտում: Ըստ նրա՝ կշարունակվի նաև «Ուլիսի» համագործակցությունը հեռահաղորդակցական VivaCell ընկերության հետ:  

Հարությունյանը նշեց նաև, որ ակումբը ծրագրում է այս տարի իր մանկապատանեկան դպրոցի շինարարությունը սկսել: Բացի այդ «Ուլիսի» ծրագրերում է նաև ապագայում անցնել տեղացի խաղացողներից թիմ կազմելու քաղաքականությանը: -0-