ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի Հաղթանակի 65-ամյակին և Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված ծառատունկին
22.03.2010,
19:39
ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի Հաղթանակի 65-ամյակին և Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված ծառատունկին
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված ծառատունկին Երևանի Էրեբունի համայնքում` Ազատամարտիկների պուրակում:
Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան զինվորականներ, պատերազմի և աշխատանքի վետերաններ, ազատամարտիկներ, դպրոցականներ:-0-