ՀՀ իշխող կուսակցության փոխնախագահը Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու անհրաժեշտությունը չի տեսնում

22.03.2010, 16:27
ՀՀ իշխող կուսակցության փոխնախագահը Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու անհրաժեշտությունը չի տեսնում
ՀՀ իշխող կուսակցության փոխնախագահը Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու անհրաժեշտությունը չի տեսնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու անհրաժեշտությունը չկա, կարծում է ՀՀ իշխող հանրապետական կուսակցոթւյան փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Երկու տարի առաջ են ընտրություններ եղել, ընտրվել է նոր նախագահ, ձևավորվել է նոր կառավարություն, որոնք կարծես նորմալ են աշխատում են, և նախկին ղեկավարի վերադարձի ի՞նչ անհրաժեշտություն կա»,- Զոհրաբյանը երկուշաբթի հայտարարեց լրագրողներին:

Նա ընդգծեց, որ ՀՀ Հանրապետական կուսակցությունն ու իշխող կոալիցիան բավականաչափ ուժեր ունեն իրենց նախընտրական խոստումներն իրականացնելու համար, և նոր մարդկանց կարիք չկա:

Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ եթե անհրաժեշտություն ծագի, իրավիճակը փոխվի, ապա իշխանությունը կդիմի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև շատ այլ նախկին ղեկավարներին աջակցության խնդրանքով:   

«Եթե նման անհրաժեշտություն լինի, մենք կդիմենք, և պետք չէ անընդհատ կողքից խորհուրդներ տալ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանություն կամ դառնա վարչապետ»,- ասաց Զոհրաբյանը:  

Ընդ որում նա նշեց, որ զարգացած երկրներում տարածված փորձ է, երբ նախկին նախագահներն օգնում են գործող իշխանություններին որոշ արտաքին քաղաքական հարցերում:

Զոհրաբյանը կոչ արեց նաև չհամեմատել Հայաստանն ու Ռուսաստանը, որտեղ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոն է զբաղեցնում, և չի բացառվում, որ ապագա ընտրություններից հետո նա նորից նախագահ դառնա:

«Մենք փոքր հանրապետություն ենք, և իմաստ չունի այդքան շուտ-շուտ պաշտոններ փոխել: Բացի այդ ընտրություններից հետո եղան մարտի 1-ի դեպքերը, պետք է դեռ դա մարսել»,- ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահը հերքեց նաև իշխող հանրապետական կուսակցության ու մյուս խոշոր կոալիցիոն կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» միջև հակամարտությունների մասին լուրերը, որոնք իբր թե պայմանավորված են եղել Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության հնարավոր վերադարձի մասին:   

Նա ընդգծեց, որ ՀՀԿ և «Բարգավաճ հայաստան» կուսակցության միջև նորմալ հարաբերություններ են, իսկ միմյանց հասցեին երբեմն հնչող քննադատությունը նորմալ երևույթ է, և դա չի կարող կոալիցիայի փլուզմանը հանգեցնել: -0-