ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գիտնականների հետ քննարկել է ռազմաարդյունաբերական համալիրի ներկա վիճակին ու հնարավորություններին, զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խորհրդակցությունը տեղի է ունեցել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ նախարարի այցելության ընթացքում:
ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են ինստիտուտում արտադրվող համակարգչային ու թվային նորագույն սարքավորումները, որոնք կիրառելի են նաև զինված ուժերում:
Պաշտպանության նախարարը շրջել է ինստիտուտի թանգարանում, ծանոթացել է ցուցանմուշներին, գրառումներ է կատարել այցելուների մատյանում:-0-