410.04
4.03
388.59
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԱԾ-ն կասեցրել է դեղերի կեղծմամբ զբաղվող մարդկանց գործունեությունը

17:26
19 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Դեղերի պիտանելիության փոփոխմամբ, ինչպես նաև դեղերի կեղծմամբ և վաճառքով զբաղվող անձանց գործունեություն է բացահայտվել և կասեցվել ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից, անցկացրած  միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատնից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաև ժամկետը սպառվող զգալի քանակությամբ դեղեր և հատուկ գործիքներով, համակարգչային  տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետի կեղծում։

«Առանձին դեպքերում Տ.Ավետիսյանն էժանագին դեղերի վրա փակցրել է կեղծ պիտակներ և այլ դեղերի անվան տակ դրանք մի քանի անգամ թանկ գնով վաճառել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի կենտրոնից հայտնեցին, որ Ավետիսյանն իր հանցավոր գործունեության մեջ է ներգրավել Երևան քաղաքի բնակիչներ Մկրտիչ Մխիթարյանին և Մինաս Պետրոսյանին, ում աջակցությամբ մի շարք դեղատներ է հանձնել խոշոր չափերի հասնող ժամկետանց և կեղծ դեղեր։

Հաղորդագրության համաձայն, դեղատներում առկա կեղծ և կեղծված պիտանելության ժամկենտներով դեղերն առգրավվել են։ Ավետիսյանի տանից հայտնաբերվել և առգրավվել է ժամկետանց դեղերի մեծ տեսականի, տարբեր դեղերի նոր պիտակներ և ժամկետների կեղծման նպատակով օգտագործվող պարագաներ։

«Նման հանցագործության կատարումը հնարավոր է դարձել դեղատների կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դեղերի շրջանառությանն առնչվող գործող կարգերի պահանջների կոպիտ խախտումներ թույլ տալու արդյունքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին