410.74
4.03
387.71
+19
Եղանակը Երևանում
Հայ

Թուրք վարչապետը գանգատվել է, թե իր հայտարարությունը՝ ապօրինի բնակվող հայերին արտաքսելու մասին, խեղաթյուրվել է

15:57
19 Մարտի 2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ հայտարարել է, թե իր արտահայտությունը՝ Թուրքիայում անօրինական բնակվող 100 հազար հայերի հնարավոր արտաքսման վերաբերյալ ,խեղաթյուրվել են արտերկրյա ԶԼՄ-ների կողմից։ Այս կապակցությամբ նա ասել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել իր այն խոսքերի համար, որոնք սխալ են մեկնաբանվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։ «Վաղը, եթե հարկ լինի, ես այդ 100 հազարին, որոնց մենք պահում ենք, կասեմ հեռանան մեր երկրից: Ես դա կանեմ, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում», - սպառնացել է Էրդողանը:

«Դիմում եմ նրանց, ովքեր ցանկանում են աղավաղել իմ խոսքերը և «խորհուրդ են տալիս» ներողություն խնդրել՝ մենք քաջ գիտենք, թե ումից ներողություն խնդրել»,- ընդգծել է թուրք կառավարության  ղեկավարը՝ հանդես գալով Անկարայում իր գլխավորած իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։

Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում շուրջ մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը և շատ ցավոտ է արձագանքում Արևմուտքի քննադատությանն այս հարցում։ Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից և մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ստոկհոլմում և Վաշինգտոնում իր դեսպաններին։

Թուրքական իշխանությունները բազմիցս նախազգուշացրել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը վնաս կհասցնի թուրք-հայկական հարաբերությունների բարելավման գործընթացին՝ նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների կողմից Շվեյցարիայում դիվանագիտական հարաբերությունների և երկկողմ կապերի զարգացման արձանագրությունների ստորագրումից հետո։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

«Ես ասել եմ ոչ մեր քաղաքացի հայերի մասին»,- պարզաբանել է վարչապետն՝ ավելացնելով, որ ВВС-ին տված հարցազրույցում, որը ոչ միանշանակ արձագանք առաջացրեց Թուրքիայում, խոսքը գնում էր երկրում անօրինական բնակվող Հայաստանի քաղաքացիների մասին։

 «Ի տարբերություն տեղական ԶԼՄ-ների, արտերկրյա մամուլում «անօրինական գտնվող» արտահայտությունը չի նշվել»,- գանգատվել է Էրդողանը։

«Մենք որևէ խնդիր չունենք հայկական արմատներ ունեցող մեր քաղաքացիների հետ։ Ավելին, մեր կառավարման ընթացքում մենք միմյանց հետ հիանալի հարաբերություններ ենք ստեղծել»,- ասել է վարչապետը։

Էրդողանը կոչ է արել նաև «խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են բարդացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման գործընթացը։ «Սրա համար կվճարենք ոչ թե մենք, այլ գործընթացը բարդացնողները»,- նախազգուշացրել է թուրքական

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին