ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին հրավիրել է Հայաստան:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բուզեկի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները քննարկել են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձևաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Եվրոպական միության և նրա արևելյան գործընկերների միջև քաղաքական ասոցացման ու հետագա տնտեսական ինտեգրման անհրաժեշտությունը` նշելով, որ խորհրդարանական համագործակցությունը էապես կարող է խթանել այդ գործընթացները:
Աբրահամյանը բարձր է գնահատել Եվրանեսթի դերը Արևելյան գործընկերության ծրագրի նպատակների իրականացման մեջ:
Եժի Բուզեկն իր հերթին շատ բարձր է գնահատել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում՝ նշելով, որ իրենք աջակցում են դրանց :
Զրուցակիցները քննարկել են նաև հայկական կողմի առաջարկները «Եվրանեսթի» կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:-0-