Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին պարգևատրել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևով՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:
Շքանշանը շնորհվել է հանդիսավոր գոհաբանական աղոթքի ժամանակ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում:
«Մենք Ձեզ շնորհում ենք Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանը եղբայրական սիրով և որպես աշխարհասփյուռ հայության կողմից խորին հարգանքի արտահայտություն»,- ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը՝ Պատրիարքին հանձնելով խաչն ու պնակեն:
Գարեգին Երկրորդը Ռուս ՈՒղղափառ Եեկեղեցու առաջնորդին երկար տարիների պատրիարքություն մաղթեց իր բոլոր ձեռնարկումների իրականացման համար՝ ի բարօրություն Ռուս Ուղղափառ եկեղեցու և նրա հավատացյալ զավակների: -0-