2010 թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում օգտագործվել է ավելի շատ տեղական գինի և երկու անգամ պակաս` օղի, քան 2009 թ.-ի միևնույն ժամանակահատվածում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ընդ որում, ըստ նրա, արտասահմանյան գինու ներկրումը Հայաստանը կրճատվել է 32 տոկոսով, իսկ ռուսական օղունը` 35 տոկոսով: Հայաստանի Գինեգործների միության տվյալներով՝ արտասահմանյան կոնյակի օգտագործումն ավելացել է 2-2,5 անգամ:
Փորձագետը օղու ներկրման ծավալների կրճատումը բացատրեց միջին խավի գնողունակության անկմամբ, ինչը վկայում է բնակչության բարեկեցության աճի մասին: «Օղին սոցիալ-քաղաքական խմիչք է: Եթե դուք այն չեք խմում, ուրեմն ձեզ մոտ ամեն ինչ լավ է»,- հայտարարեց նա:
Հարությունյանի կարծիքով՝ բնակչճության կողմից տեղական գինու և կոնյակի օգտագործման աճը (համեմատաբար թանկ խմիչքների) անմիջականորեն վկայում է ճգնաժամի հաղթահարման մասին:
Միության ղեկավարը նշեց, որ Հայաստանում գինու արտադրության աճը 2009 թ.-ին 31 տոկոս է կազմել, օղունը և գարեջրինը, համապատասխանաբար, 8 և 3 տոկոս, իսկ կոնյակի արտադրությունը Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 38 տոկոսով: -0-