Մեծ հաղթանակի հոբելյանին 3,7 հազար հայ վետերանների կարող են փոխհատուցվել սառեցված խորհրդային ավանդները

17.03.2010, 17:31
Մեծ հաղթանակի հոբելյանին 3,7 հազար հայ վետերանների կարող են փոխհատուցվել սառեցված խորհրդային ավանդները
Մեծ հաղթանակի հոբելյանին 3,7 հազար հայ վետերանների կարող են փոխհատուցվել սառեցված խորհրդային ավանդները

«Օրինաց երկիր» կոալիցիոն խմբակցությունն առաջարկել է կառավարությանը Մեծ հաղթանակի հոբելյանի կապակցությամբ 3,7 հազար հայ վետերանների փոխհատուցել ԽՍՀՄ Խնայբանկերում սառեցված խորհրդային ավանդները: 

Ինչպես հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, շուրջ մեկ ամիս առաջ խմբակցությունը դիմել էր կառավարությանը համապատասխան հայցով և խնդրել Մեծ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ հստակեցնել Հայրենական մեծ պատերազմի՝ Հայաստանում ապրող վետերանների թիվը:

«ՀՀ կառավարության պատասխանում հայտնվում է, որ Հայաստանում այս տարվա տվյալներով ապրում է ավելի քան 3,9 հազար պատերազմի վետերան և նրանց հավասարեցված անձինք, որից 3,7 հազարը չեն օգտվել խորհրդային սառեցված ավանդների փոխհատուցում ստանալու հնարավորությունից»,- հայտնեց Մարգարյանը:  

Նրա խոսքերով՝ խմբակցությունն առաջարկել է կառավարությանը որպես բացառություն և Մեծ հաղթանակի առաջիկա հոբելյանի կապակցությամբ փոխհատուցում չստացած վետերաններին իրենց հասանելիք վճարումներն ստանալու արտոնյալ իրավունք տալ:

«Կառավարությունը պատասխանել է, որ դեմ չէ մեր առաջարկությանը»,- նշեց պատգամավորը:

Մարգարյանը հիշեցրեց, որ «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցման վճարմանը 2010 թ.-ին պետբյուջեից կուղղվի 1,7 մլրդ դրամ (4.2 մլն ԱՄՆ դոլար): Կատարված նախնական հաշվարկների համաձայն, ինչպես հայտնեց խորհրդարանականը, վետերանների վճարումների համար կպահանջվի շուրջ 8-9 մլն դրամ, իսկ խատերազմի յուրաքանչյուր մասնակցի փոխհատուցման չափը շուրջ 250 հազ դրամ կլինի (շուրջ 630 ԱՄն դոլար):

Իր հերթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ խորհդրային ավանդների փոխհատուցումները ստանալու համար հաշվառման են վերցվել շուրջ 63 հազ քաղաքացիներ, որոնք ավելի քան 138 հազար խնայգրքույկ ունեն: Փոխնախարարի տվյալներով՝ ավելի քան 29 հազար քաղաքացիներ արդեն ստացել են փոխհատուցում, և վճարումների գործընթացը հերթականության կարգով շարունակվում է:

Ասատրյանը նշեց, որ ներկայումս արդեն կա երկրի կառավարության հանձնարարականը՝ մշակել համապատասխան օրինագիծ, որը կկանոնակարգի վետերանների վճարումների կարգը:

«Քանի որ ներկայումս մենք հստակ տվյալներ չունենք վետերանների խնայգրքույկների քանակի մասին, բերված թվերը բավականին նախնական են»,- նշեց նա:

Ինչպես տեղեկացրեց Ասատրյանը, պետք է լուծվի նաև վետերաններին վճարումների ֆինանսավորման աղբյուրների հարցը, այսինքն՝ փոխհատուցումների վճարումները կիրականացվեն 2010 թ.-ի համար հատկացված 1,7 մլրդ դրամի հաշվի՞ն, թե՞ վետերանների վճարումների համար կհատկացվեն լրացուցիչ միջոցներ: -0-