450.73
4.31
429.14
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայ խորհրդարանականները խստացրել են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսված պատժամիջոցները

13:55
17 Մարտի 2010

ՀՀ խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ են կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որոնք ուղղված են լրագրողների շահերի պաշտպանությանը:

Ինչպես տեղեկացրեց օրինագծի հեղինակներից մեկը՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, փոփոխություններով նախատեսվում է նոր կետերով համալրել ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածը (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):

Ինչպես նշեց Մարգարյանը, նոր կետերով սահմանվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու նպատակով, տեղեկատվություն տրամադրելուն կամ չտրամադրելուն հարկադրելու համար  լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքի համար պատասխանատվությունը:

Առաջարկվում է նման գործողությունների համար պատժել 200 հազար դրամից (շուրջ 520 դոլար) մինչև 400 հազար դրամ (շուրջ 1035 դոլար) տուգանքով, կամ մինչև երկու տարի ուղղիչ աշխատանքներով կամ մինչև հինգ տարի ազատազրկմամբ:

Միաժամանակ Մարգարյանն ասաց, որ նման փոփոխությունների անհրաժեշտությունը հասունացել է, քանի որ Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների համաձայն, վերջին տարիներին ավելացել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ու նրանց մասնագիտական գործողություններին խոչընդոտելու փորձերը:

Պատգամավորի խոսքերով, դա ապացուցում է, որ լրագրողների իրավունքների և շահերի պաշտպանության աստիճանը դեռ պատշաճ մակարդակի վրա չէ, և հասունացել է պատժամիջոցների խստացման միջոցով դրանց պաշտպանության անհրաժեշտությունը:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության տվյալներով, Հայաստանում ավելանում է լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի և սպառնալիքների թիվը:

2010 թ.-ի երկու ամսվա ընթացքում աշխարհում արդեն սպանվել է չորս և ձերբակալվել 190 լրագրող:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
14:50
04 Հոկտեմբերի 2023
Քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
14:12
04 Հոկտեմբերի 2023
Ալիևը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից` Փաշինյանի մասնակցությամբ. ԶԼՄ
Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից
13:04
04 Հոկտեմբերի 2023
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
11:50
04 Հոկտեմբերի 2023
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
08:39
04 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի