431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական կողմը խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի էությունն ու իմաստը. ՀՀ ԱԳ նախարար

12:18
17 Մարտի 2010

Ադրբեջանական կողմը խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի էությունն ու իմաստը, նախօրեին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Այցի շրջանակներում Նալբանդյանը հանդիպում է ո ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են մարտի 5-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:

«Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի էությունն ու իմաստը խեղաթյուրելու շարունակական փորձերին` ընդգծելով, որ դրանք բացասաբար են անդրադառնում բանակցությունների մթնոլորտի վրա և խոչընդոտում են դրանց առաջընթացը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Անդրադառնալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի  մասնակցությանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հիմնախնդրի հանգուցալուծումն անհնար է առանց գործընթացին ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը