Պատրիարք Կիրիլն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակներ դրեցին 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ծաղկեպսակներ դրեցին 1131 ռուս զինվորների հուշակոթողին, ովքեր զոհվել են 1827թ.-ի օգոստոսի 17-ին Օշականի ճակատամարտի ժամանակ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն Էջմիածնի մոտակայքում:
Ծաղկեպսակներ դնելու արարողության ժամանակ երկու եկեղեցիների ղեկավարներն աղոթեցին զոհված ռուս զինվորների հոգու հանգստության համար:
Պատրիարք Կիրիլը Հայաստանը ժամանել երեքշաբթի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Պատրիարքի հանդիպման հանդիսավոր արարողությունը:
Երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը ներկա կգտնվի «Էջմիածին» Երիտասարդության տանը կայանալիք համերգին:-0-