Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ ռեսուրսներ կան, ոչ քաղաքական անհրաժեշտություն, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ «Մեր կուսակցության կարծիքով արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները անհիմն են»,- ասաց Բաղդասարյանը։
Ըստ նրա, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան ինչպես և ծրագրված է 2012 և 2013 թթ.-ին համապատասխանաբար։
Ընդ որում Բաղդասարյանը նշեց, որ «Օրինաց երկիրը» կմասնակցի միայն խորհրդարանական ընտրություններին, և ինքը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը ապագա նախագահական ընտրություններին։
Բաղդասարյանն իր որոշումը բացատրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես նաև ընդգծեց, որ իրենց միջև լիակատար փոխըմբռնում կա։
2008 թ.-ի մարտի ողբերգական դեպքերին նվիրված մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնել։ -0-