Մի ուսանող Երևանի կենտրոնում համակուրսեցիների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել. թերթ

16.03.2010, 13:13
Մի ուսանող Երևանի կենտրոնում համակուրսեցիների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել. թերթ

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանառեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամայանն իր համակուրսեցիների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել, գրում է «Հրապարակ» թերթը: Ըստ թերթի՝ Աբրահամյանը գրող է և հայտնի է Դորիան կեղծանունով: Թերթի տվյալների համաձայն՝ տուժածը քարոզում էր հոմոսեքսուալիզմի ազատություն:

Այս պահին նա գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գլխուղեղային տրավմայով: Դեռևս չի հաջողվել պարզել դեպքի պատճառը, քանի որ թատերական ինստիտուտի ուսանողները հրաժարվում են պատասխանել դեպքին առնչվող հարցերին:-0-