Ադրբեջանցի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում 78 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

16.03.2010, 12:10
Ադրբեջանցի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում 78 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցի զինծառայողները մարտի 7-13-ը Ղարաբաղի հետ շփման գծում խախտել են հրադադարի ռեժիմը 78 անգամ, գրում է «168 ժամ» թերթը։

Պարբերականի համաձայն` ադրբեջանցի զինծառայողներն առաջնային գծում հիմնականում օգտագործել են ՍՎԴ և հատուկ նշանակության խոշոր տրամաչափի «Սև նետ» հրացաններ։ «Միայն մարտի 10-ին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի դիրքերի ուղղությամբ հակառակորդը «Սև նետից» 20 կրակոց է արձակել»,- նշվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ դեպքեր են արձանագրվել նաև այլ շրջաններում։ Ինչպես նշում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ղարաբաղցի զինծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ, որի արդյունքում հակառակորդը լռել է։

Ղարաբաղցի զինծառայողների թվում զոհեր չկան։ -0-