411.99
4.03
390.88
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է խստացնել ինսուլինն անվճար հատկացնելու գործընթացը

19:39
12 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային բժշկական հաստատություններում շաքարային դիաբետով տառապող հիվանդների հաշվառման, առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով բաշխված ինսուլինների ստացման, պահպանման և հիվանդներին անվճար հատկացման գործընթացը վերլուծելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հանդիպումներին մասնակցել են հանրապետության առաջատար էնդոկրինոլոգները, մարզային կառույցների ղեկավարները և ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:

Ոլորտի պատասխանատուները նշել են շաքարային դիաբետով և առհասարակ էնդոկրին հիվանդությունների հայտնաբերման, բուժման ու վարման գործընթացում առկա խնդիրները և կազմակերպչական թերությունները:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, շաքարային դիաբետով հիվանդներին դեղերով ապահովումը կանոնակարգելու և բաշխման գործընթացը բարելավելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանձնարարել է մշակել ինսուլինի ստացման, բաշխման և հիվանդներին հատկացման նոր` խստացված և առավելագույնը վերահսկելի կարգ, ինչպես նաև կազմակերպել վերապատրաստման դասընթացներ էնդոկրինոլոգների համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից