ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հերքել է Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին ասեկոսեները

11.03.2010, 14:37
ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հերքել է Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին ասեկոսեները

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հերքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա անպատկառ սուտ է: Նախագահի ինքնազգացողությունը հիանալի է», - հայտարարել է Ֆարմանյանը:

«Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթը ուրբաթ տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Փարիզում ՀՀ նախագահն իրեն վատ է զգացել:

ՀՀ նախագահը մարտի 9-11-ը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում:-0-