432.8
4.09
410.12
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիան մտադիր է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով. Սարկոզի

10:25
11 Մարտի 2010

Ֆրանսիան մտադիր է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով, ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Երկու պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի Ելիսեյան պալատում: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Հանդիպման ընթացքում Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում կա անկեղծ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ֆրանսահայ համայնքը բարեկամության անխախտ կամուրջ է երկու ժողովուրդների ու երկրների միջև:

«Սարկոզին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու իր երկրի մտադրությունը և ընդգծել, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը` մշտապես կանգնած լինելով նրա կողքին», - ասվում է տեղեկատվության մեջ:

Շնորհակալություն հայտնելով նախագահ Սարկոզիին պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանելու հրավերի համար՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:

ՀՀ նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար կարևոր են կանոնավոր հանդիպումներն ու շփումները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում և աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում` վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով:

ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և Նախագահ Սարկոզիին` Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հետևողական և սկզբունքային մոտեցման համար:

Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը (Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է), տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաև` փոխադարձ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ֆրանսիայի Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության նախագահի` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:   

Երկու պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը, հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը,  ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին տարբեր ուղղություններով Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձր մակարդակով երկկողմ շփումները:

Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը: Այնուհետև, ի պատիվ ՀՀ նախագահի` Նիկոլա Սարկոզիի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով
11:30
06 Հոկտեմբերի 2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին. դեսպան
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
11:00
06 Հոկտեմբերի 2023
Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
10:33
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ն Թուրքիայից կախվածության մեջ է հայտնվում. քաղաքագետը`իշխանությունների արտաքին–քաղաքական ուղղվածության մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
21:06
05 Հոկտեմբերի 2023
Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում
16:20
05 Հոկտեմբերի 2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
16:01
05 Հոկտեմբերի 2023
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
15:50
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ալիևին ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ
14:37
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
14:17
05 Հոկտեմբերի 2023
Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. ընդդիմադիր պատգամավոր
Պատգամավորը նշել է, որ սա ճիշտ այն է, ինչի մասին իրենք տարիներ ի վեր զգուշացնում են, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը