«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինն ու ՀՀ տրանսպորտային ոստիկանության պետ Սամվել Ազատրյանը չորեքշաբթի Երևանում պայմանագիր են ստորագրել:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, փաստաթուղթը կոչված է կարգավորել պաշտոնական փոխհարաբերությունները երկաթուղու և տրանսպորտային ոստիկանության միջև:
Կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխվող բեռների ուղեկցումն ու պահպանումը, ուղևորատար գնացքների ուղեկցումը, հասարակական կարգի պահպանման ապահովումը:
Հայաստանի տրանսպորտային ոստիկանությունը գործադիր իշխանության այն մարմինն է, որի հետ երկաթուղայիններն ամենաշատն են փոխգործակցում, մասնավորապես, դա վերաբերում է, առաջին հերթին, ՃՏՊ-ներին և դրանց կանխարգելմանն ուղղված համապատասխան աշխատանքին:
««ՀԿԵ»-ն մշտապես ոստիկանության հետ առավել սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնում: Առավելապես դա վերաբերում է գնացքների երթևեկության անվտանգության ապահովմանը, որին, ինչպես բազմիցս նշել է երկաթուղու ղեկավարությունը, պետք է մասնակցեն նաև պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները», - ասվում է տեղեկատվության մեջ:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--