423.85
4.07
402.21
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցիների կողմից ներկայացված Խոջալուի ողբերգության լուսանկարները կեղծիք են. չեխ լրագրող

17:28
10 Մարտի 2010

Ադրբեջանցիների կողմից ներկայացված լուսանկարները, որոնք ներկայացվում են որպես Խոջալուի ողբերգության կադրեր, չեն համապատասխանում ադրբեջանցի լուսանկարիչ Չինգիզ Մուստաֆաևի կողմից արված իրական լուսանկարներին, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Ղարաբաղում, Չեչնիայում, Բոսնիայում մարտական գործողությունները լուսաբանող հայտնի չեխ լրագրող Դանա Մազալովան:

Չինգիզ Մուստաֆաևը միակ լուսանկարիչն է, ում հաջողվել է լուսանկարել Խոջալուի ողբերգության հետևանքները:

1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան» «Կրիստալ» և համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից:

Ինչպես «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Մազալովան, ինքն անձամբ ծանոթ է եղել Մուստաֆաևի հետ, ով ցույց է տվել ադրբեջանական ուղղաթիռից արված կադրերը:

«Չինգիզը պատմում էր, որ եղել է իրադարձությունների վայրում երկու անգամ՝ փետրվարի 28-ին և մարտի 2-ին՝ ամեն ինչ նկարելով իր տեսախցիկով: Միաժամանակ նա նշում էր, որ սկզբում կրակել էին մարդկանց ծնկներին, որպեսզի նրանք չկարողանան փախչել, ինչից հետո նրանց վերջնականապես սպանում էին՝ ավելի շուտ կացնով», - ասաց Մազալովան:

Նա նշեց, որ դիակները հայտնաբերվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Աղդամից մոտավորապես 200 մետր հեռավորության վրա, միաժամանակ նկարահանումների պահին դիակների միջով համազգեստով մարդ էր քայլում, որը չէր էլ փորձում թաքնվել ադրբեջանական ուղղաթիռը տեսնելիս:

Նրա խոսքերով՝ վերադառնալով դեպքի վայր երկու օր անց՝ Մուստաֆաևը հայտնաբերել է, որ դիակների գլխամաշկը հանված է:

Լրագրողը նշեց, որ անձամբ դիտել է դեռ «հում» նյութը Մուստաֆաևի տանը: Նրա խոսքերով՝ այդ նկարահանումների պատճառով Չինգիզը շատ էր վախենում իր կյանքի համար, փորձում էր տանից դուրս չգալ, զրահաբաճկոն էր կրում:

«Ես կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի ներկայացված Խոջալուի ողբերգության կադրերն իրականում կեղծիք են», - ասաց չեխ լրագրողը:

Նրա խոսքերով՝ Մուստաֆաևի արած լուսանկարներում չկային մերկ դիակներ, կենդանի մարդիկ՝ բացառությամբ համազգետով մարդու, և Չինգիզն անձամբ չի լուսանկարվել այդ ողբերգության ֆոնին:

«Դա այն չէ, ինչ լուսանկարել է Չինգիզը, դա Խոջալուն չէ», - ասաց Մազալովան:

Միաժամանակ, ինչպես նշեց չեխ լրագրողը, Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակիչներին միջանցք էին թողել մարտական գործողությունների գոտին անվտանգ լքելու համար:

Նրա խոսքերով՝ այդ միջանցքով մսխեթցի թուրքերի հետ միասին անցել է նաև ռուս լուսանկարիչ Վիկա Իվլյովան, ով ոչ միայն կենդանի է մնացել, այլև հրապարակել է այդ իրադարձությունների կադրերը «Մոսկովսկիե նովոստի» թերթում:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշեց, որ Մազալովան անգին վկա է, քանի որ այդ ժամանակահատվածում աշխատել է ինչպես Հայաստանում և ԼՂՀ-ում, այնպես էլ Ադրբեջանում:

«Այսօրվա դրությամբ այդ իրադարձությունների շատ քիչ վկաներ են մնացել, ովքեր ամեն ինչ իրենց աչքերով են տեսել: Ադրբեջանի քարոզչամեքենան կշարունակի իր աշխատանքը, սակայն պրոֆեսիոնալ լրագրողների վկայություններն ու հայտարարությունները, ովքեր խոսում են այն մասին, ինչ իրականում եղել է, կօգնի հերքել սուտը», - ասաց Իսկանդարյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար